ԱՄՆ. 50 տարեկանից բարձր ամերիկացիները ցանկանում են տեսնել Ռուսաստանը

Grand Circle Corporation ընկերության անցկացրած ուսումնասիրության համաձայն` 50 տարեկանից բարձր ամերիկացի զբոսաշրջիկները կցանկանային ամռանը մեկնել Ռուսաստան: Ընկերության տվյալներով` իրենց հաճախորդների 51.9%-ը առաջիկա ամռանը ծրագրում են հանգստանալ երկրի սահմաններից դուրս:

50 անց ամերիկացիների նախընտրելի արտասահմանյան տուրերի լավագույն տասնյակը.

1. Ռուսաստան, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ
2. Գետային կռուիզ` Եվրոպայով
3. Արևելյան Եվրոպա` Սև ծով (գետային կռուիզ)
4. Բոտսվանա, Զամբիա և Զիմբաբվե (սաֆարի)
5. Գետային կռուիզ` Համբուրգ` Պրահա
6. Գետային կռուիզ` Ռեյնով
7. Գետային կռուիզ` Բուրգունդիա` Պրովանս` Կոտ դա Ազուր
8. Սաֆարի Սերենգետի, Տանզանիա
9. Գետային կռուիզ` Փարիզ-Նորմանդիա
10.Գետային կռուիզ` Պրահայից

Վարկանիշային աղյուսակի հեղինակներից մեկի` Ալան Լյուիսի (Alan E. Lewis) խոսքերով` 50 անց ամերիկացիները Ռուսաստանի հանդեպ հետաքրքրություն են ունեցել դեռևս Սառը պատերազմի տարիներից, իսկ գետային կռուիզները հիանալի հնարավորություն են տեսնելու Եվրոպայի  գեղեցիկ,փոքրիկ քաղաքները. հայտնում է TravelDailyNews-ը:

You might also like