Զբոսաշրջիկներին արգելել են լողալ Սև ծովում

Հուլիսի 8-ից ուժի մեջ մտած արգելքի ժամկետը դեռևս հայտնի չէ։ 

Անապայի  քաղաքացիական պահպանության և բնակչության պաշտպանության վարչությունը արգելել է հանգստացողներին լողալ Սև ծովում ջրի ցածր ջերմաստիճանի պատճառով: Այդ մասին հայտնում է  «Բլոկնոտ» պարբերականը։

Ինչպես հայտնել է օդերևութաբանական կայանի ղեկավար Ելենա Նիկուլինան՝ ջրի ջերմաստիճանը ափամերձ հատվածում իջել է մինչև պլյուս 14-16 աստիճան։ Նա նաև նշել է, որ շաբաթվա ընթացքում ծովը կտաքանա, և այնտեղ հնարավոր կլինի լողալ։

You might also like