Սոչին ցանկանում են վերածել Լաս Վեգասի

Սբերբանկի նախագահ Հերման Գրեֆը առաջարկել է առողջարանային Սոչի քաղաքը դարձնել խաղային գոտի: Ավելի քան մեկ ամիս առաջ «Կոմմերսանտ» թերթը` հղում կատարելով անանուն աղբյուրներին, հայտարարել էր, որ Դմիտրի Մեդվեդևը կառավարության հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Սոչին դարձնել խաղային գոտի և այստեղ ստեղծել հատուկ զբոսաշրջային տարածքներ, որպեսզի զարգացնեն ստեղծված ենթակառուցվածքները: Սակայն նույն օրը վարչապետի մամուլի  խոսնակ Նատալյա Տիմակովան հերքեց այդ լուրը` հայտարարելով, որ Մեդվեդևին  վերագրում  են այդ տեղեկատվությունը:

casino in Sochi

Հերման Գրեֆի կարծիքով`  խոսքը գնում է բացառապես բարձրակարգ խաղատնային համակարգի ստեղծման մասին, այնպիսին, ինչպիսին են` Մոնակոն և Լաս Վեգասը, այլ ոչ թե սովորական ավտոմաստ խաղային սարքավորումների մասին, որոնցից կա յուրաքանչյուր նկուղում: Ռուսական խոշոր բանկերից մեկի ղեկավարի խոսքերով` նման նախագծի ստեղծման առավելություններից մեկն էլ շատ աշխատատեղերի ստեղծումն է, ներդրումների աճը, ինչպես նաև` տեղական և դաշնային բյուջե մտնող եկամտի աճը. հայտնում է Vesti.Ru-ն:

Casino

2009 թվականից ազարտային խաղերը արգելվել են ողջ Ռուսաստան տարածքով, բացառությամբ  չորս հատուկ ստեղծված խաղային գոտիններից: 2013 թվականի մարտից խաղատնային գոտին Անապայից Սոչի տեղափոխելու գաղափարը պատկանում է Ռուսաստանի Արդյունաբերողների Միության ղեկավար Ալեքսանդր Շոխինին:

You might also like