Ամերիկյան Դիսնեյլենդը ավելի պոպուլյար է, քան Էյֆելյան աշտարակը

Կալիֆորնիայի Դիսնեյլենդն ու Էյֆելյան աշտարակը ճանաչվել են ամենապոպուլյար տեսարժան վայրերը  Instagram սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։ Այդ մասին գրում է  TravelBird-ը։ 

Հայտնի հոլանդական ճանապարհորդական TravelBird կայքի ամերիկյան բաժնի փորձագետները հաշվարկել են համաշխարհային տեսարժան վայրերի լուսանկարների քանակը, որոնք հրապարակվում են   Instagram-ում։ Համացանցում տպավորություններով կիսվել սիրողների շրջանում ամենապոպուլյարը ճանաչվել է ամերիկյան Կոլիֆորնիա նահանգի Դիսնեյլենդը։ Նրա ավելի քան  14,6 միլիոն լուսանկար տեղադրված է համացանցում և նշված համապատասխան հեշթեգով։ Կրկնակի քիչ են Փարիզի Էյֆելյան աշտարակի լուսանկարները։ Սակայն դա բավարար է եղել, որպեսզի այն զբաղեցնի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Էյֆելյան աշտարակ, Փարիզ, Ֆրանսիա

Հայտնի տեսարժան վայրերի առաջին տասնյակում հայտնվել են նաև ԱՄՆ-ի Walt Disney World զվարճանքների այգին և Ֆլորիդայի Հարավային լողափը, Բեռլինի պատը Գերմանիայում, ամերիկյան Նևադա նահանգի Լաս Վեգաս Սթրիփ ճեմուղին, Լոնդոնի Բիգ Բենը, Նյու Յորքի Թայմս Սքուերը, Փարիզի Աստվածամոր տաճարը։  Առաջատարների տասնյակը եզրափակում են  գերմանական Բավարիայի «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնի լուսանկարները։

Բիգ Բեն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

You might also like