Կարիբյան ծովով թոփլես կռուիզի կմեկնի ավելի քան 2 000 ուղևոր

Ճանապարհորդության արժեքը դեռևս հայտնի չէ։

Աշխարհում առաջին թոփլես կռուիզը կմեկնարկի Կարիբյան ծովում  2020 թվականին։ Այդ մասին հայտնում է բրիտանական   The Sun պարբերականը։

Թոփլես կռուիզը կազմակերպում է մեծահասակների համար նախատեսված հայտնի առողջարանային  Temptation Cancun Resort հյուրանոցը, որը գտնվում է Մեքսիկայի Կանկունում։ Գաղափարի հեղինակները ցանկանում են հերքել այն միֆը,  թե կռուիզները թոշակառուների համար են։ Temptation’s new Caribbean holiday տուրը հասանելի է 21 տարեկանից մեծ քաղաքացիներին։ Մինչև գոտկատեղը մերկ հյուրերին սպասվում է հագեցած ժամանցային  ծրագիր՝ թեմատիկ երեկույթներով և կենդանի կատարումներով։

Կռուիզ Կարիբյան ծովում

Բացի այդ, զբոսաշրջիկների տրամադրության տակ կլինեն երկու լողավազանը, յոթ ռեստորանները, սրճարանները, բարերը, ժառյամագլցման համար  12-մետրանոց պատը, սպա կենտրոնը, ֆիթնես կենտրոնը և խաղատունը։ Այս արտասովոր ճանապարհորդությունը կտևի  5 օր։ Մեկնարկը կտրվի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքից, կանգառներ ն նախատեսվում Մեքսիկայում և Մեծ Կայմանում։

Թոփլես կռուիզի համար նախատեսված նավը կունենա 1 074 նավախցիկ և ապարտամենտ՝ տեղավորելով 2 148 զբոսաշրջիկ։ Հավելենք, որ կիսամերկ կանանց և տղամարդկանց տեսքից հոգնած մարդիկ կարող են հանգստանալ հատուկ գոտում, որտեղ արգելված է մուտքն առանց հագուստի։ Այդ վայրերը չեն ունենա topless-optional նշան։ Բացի այդ, հագուստով պետք է ներկայանալ նավի բոլոր ճաշասրահներում։

You might also like