Virgin ընկերությունը թողարկում է կռուիզ՝ առանց երեխաների հանգստանալու համար

Virgin Voyages ընկերությունը, որը պատկանում է Ռիչարդ Բրենսոնի Virgin Group-ին, թողարկում է նոր կռուիզ Կարիբյան տարածաշրջանով։ Նրա յուրահատկությունը կլինի տարիքային սահմանափակումը․ 2700 ուղևորներից ոչ ոք չպետք է լինի 18 տարեկանից ցածր։

Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ մեծահասակների կռուիզը իդեալական կլինի այն ճանապարհորդների համար, ովքեր ցանկանում են լյուքս դասի հանգիստ անցկացնել։

Մեծահասակների կռուիզ

Նավիախցիկների երեք չորրոդը կունենա ընդարձակ  բացօթիկներ, իսկ հենց նավախցիկները հաճելիորեն կզարմացնեն իրենց հարմարավետությամբ։ Բացի այդ, նավի բոլոր հյուրերը կարող են մասնակցել ոչ միայն բազմաթիվ ցերեկային զվարճանքներին, այլև՝ վայելել բուռն գիշերային կյանքն ու երեկույթները։

Ըստ նախնական տվյալների՝ կռուիզը կգործարկվի 2020 թվականին Մայամիից։ Աշխարհի ճանապարհորդները արդեն ամրագրում են տեղեր, որոնց արժեքը $650 դոլար է։

You might also like