Հոնդուրաս. ամենահայտնի գաղութային ամրոցը դարձել է թանգարան

Պուերտո-Կորտես քաղաքից 14 կմ հեռավորության վրա` Կարիբյան ծովի ափին գտնվող Հոնդուրասի Օմոա շրջանում  բացվել է Սան-Ֆերնանդո թանգարան-ամրոցը (Museo de la Fortaleza de San Fernando de Omoa): Այդ ամրոցը համարվում է գաղութային ճարտարապետության ամենակարևոր նմուշներից մեկը, որը պահպանել է իր նշանակությունը ողջ Կենտրոնական Ամերիկայով մեկ: Ընդհանուր մակերեսը կազմում է 4400 քառ. մ., իսկ մուտքի մոտ մինչև այսօր էլ լավ պահպանվել և երևում է Իսպանիայի գերբը:

1987 թվականին ամրոցը ճանաչվել է Հոնդուրասի ազգային ժառանգություն: Վերջին տարիներին ամրոցը դարձել է Հոնդուրասի սիրված զբոսաշրջային վայրերից մեկը: Նոր թանգարանւմ այցելուները մանրամասն կծանոթանան ամրոցի պատմությանը: Այդ պատմությունը կլուսաբանեն հնամենի զենք զրահով զինված մոդելները: Բացի այդ ամենից, ժամանակավոր ցուցադրությունների սրահում ամեն երեք ամիսը մեկ կներկայացվի նոր ցուցադրություններ:

You might also like