Ճանապարհորդությունից առաջ կտակ գրողների թիվը կտրուկ աճել է

Կտակների թիվը, որոնք զբոսաշրջիկները կազմում են հանգստի մեկնելուց առաջ, կտրուկ աճել է ահաբեկչությոններից և մալայզիական «Բոինգի» անհետացումից հետո, և շարունակում են աճել։ Այս մասին հայտնում է  Daily Mail-ը՝ հղում կատարելով իրավաբանական ընկերության տվյալներին․ գրում է  Lenta-ն։

Gorvins Solicitors  ընկերության ժառանգության հարցերով մասնագետ Տասուլա Էդդիսոնը  (Tasoula Addison) պատմել է, որ զբոսաշրջիկները, սովորաբար, գալիս են մեկնումից երկու շաբաթ առաջ և պահանջում կազմել կտակ իրենց ուղևորությունից առաջ, ինչը անհնար է։ Շատերն իրենց հետ բերում են պատրաստի տեքստը, որտեղ նշում են, թե ինչ պետք է անել իրենց մարմնի հետ մահվան դեպքում, օրինակ՝ լցնել իրենց աճյունափոշին դեպի Սանտա Մարիա տաճարը նայող բլրի վրա կամ մեկ այլ վայրում, որտեղի հետ կապված իրենք ունեն հաճելի հիշողություններ։ Բայց, դրանով հանդերձ, նրանք չեն մտածում և չգիտեն ավելի կարևոր բաների մասին։

Իրավաբանները նույնիսկ կազմել են գործողությունների ցանկ, որոնք անհրաժեշտ են կատարել մեկնումից առաջ։ Այսպիսով, կտակը պետք է սկսել կազմել ավելի շուտ՝ ճանապարհորդությունից նվազագույնը երկու ամիս առաջ, որպեսզի ժամանակը բավականացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու և այլ ձակերպումների համար։ Նաև պետք է համոզվել, որ այն փոխանցվել է նոտարին վկանե8ի ներկայությամ (և հաստատված է նրանց ստորագրություններով), այլապես` այն չի ունենա իրավական ուժ։

Անպայման պետք է վստահելի մարդկանց ասել, թե որտեղ և ում մոտ կան փաստաթղթի օրիգինալ և կրկնօրինակ տարբերակները, այլապես՝ դրանց մասին կարող է ոչ ոք չիմանալ։ Եթե կան հատուկ ցանկություններ թաղման հետ կապված, պետք է համոզվել, որ կտակը կյանքի կոչողը հասկացել է դրանց էությունը։  Բացի այդ, հայտնել այդ մասին ընտանիքի անդամներին, ովքեր պետք է իրականացնեն այդ ամենը գուցե կտակի բացումից էլ առաջ։

Փաստաբանները նաև հիշեցնում են, որ պետք է նշանակել շահառուի, ով կստանա  ապահովագրության գումարը, թոշակը և այլ վճարներ, որոնք շատ պետք կգան ընտանքին։ Պետք է ստուգել բոլոր ֆինանսական փաստաթղթերը և դրանք կարգի բերել։

Իդեալական կլինի նաև լիազորագիր տրամադրել որևէ վստահված անձի, որպեսզի վերջինս կարողանա կառավարել տուժողի ֆինանսները մինչև նրա մահը  (օրինակ՝ կոմայի դեպքում)։ Այդ դեպքում կտակը դեռ ուժի մեջ չէ և հնարավոր չէ օգտվել դրա ընձեռած իրավասություններից։  Եվ, ամենակարևորը՝ անպայման ապահովագրվել, քանի որ մարմնի տեղափոխման գումարը կարող է շատ մեծ լինել, որը կարող է ընտանիքին թողնել  առանց գոյատևման գումարի։

You might also like