Տանը կարելի է մոռանալ ատամի խոզանակը, բայց ոչ, երբեք, բջջային հեռախոսը

Հեռախոսը հանդիսանում է ամենակարևոր իրը, որը զբոսաշրջիկները վերցնում են իրենց հետ ճանապարհորդելիս․ այդ են վկայում հարցման արդյունքները, որը  Expedia պորտալը անցկացրել է 19 երկրից 9642 հարցման մասնակիցների շրջանում։ Խելախոսն առաջ է անցել անգամ ատամի խոզանակից, օծանելիքից և վարորդական իրավունքից։  Իրենց բջջային հեռախոսին առավել կապված են չինացիները․ այս երկրի հարցվածների 96%-ը չեն պատրեկացնում արձակուրդն առանց հեռախոսի։ Այդ կերպ են մտածում նաև Թայլանդի (88%) և Թայվանի (86%) բնակիչները։
Հարցման մասնակիցների 84%-ը ցանկանում է հասանելի լինել ինֆորմացիային ճանապարհորդության ընթացքում, իսկ կեսից ավելին հայտարարել է, որ ճանապարհորդության ընթացքում կմոլորվեր առանց բջջային հեռախոսի։   At home, you can forget your toothbrush, but not the phoneԶբոսաշրջիկների 35%-ը օգտագործում է հեռախոսը հանգստի ընթացքում աշխատանքային հարցերը լուծելու համար։ Ընդ որում, հարցվածների 53%-ը ստուգում են իրենց էլեկտրոնային փոստը, նվազագույնը, օրական մեկ անգամ։
Ճանապարհորդների 60%-ը ամբողջ աշխարհում նշում են, որ չէին ցանկանա մեկնել ուղևորության առանց սմարթֆոնի, իսկ  63%-ը այդ ընթացքում  հեռախոսը պահում է մահճակալի կողքին։ 28%-ը իրենց հետ տանում են նաև լրացուցիչ մարտկոց կամ  շարժական լիցքավորման սարք։

You might also like