Հայտնի են ճանապարհորդության համար ամենաանհարմարավետ օրերը

Flight Centre  ճանապարհորդական կայքի փորձագետները ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, թե որոնք են ամենաանհարմար  և ոչ շահավետ օրերը 2016 թվականին ճանապարհորդելու համար։ Խոսքը այն օրերի մասին է, որոնք համընկնում են տոների, արձակուրդների  կամ այլ օրերի հետ, երբ մեծ թվով ճանապարհորդներ մեկնում են իրենց տուն կամ հարազատների մոտ։  Ինչպես նշում է The Telegraph պարբերականը, որն անցկացնում է նման ուսումնասիրություն,  այդ պատճառով դժվարանում է տոմսի ամրագրումը, իսկ ավիաընկերությունները, սովորաբար, այդ օրերին թանկացնում են տոմսերը։

«Տոմսի արժեքի տարբերությունը, եթե անգամ համեմատենք «հարևան» օրերի հետ, այնքան մեծ է լինում, որ մարդ կարող է խնայել մի քանի հարյուր ֆունտ»,-նշում է ընկերության ներկայացուցիչ Ջասթին Փեննին (Justin Penny)։ Նա նաև խորհուրդ է տալիս ամրագրել տոմսերը նախապես և գնել դրանք հինգշաբթի օրը։

Ոչ շահավետ օրերի թվում հայտնվել է փետրվարի 12-ը, որը  հայտնի օր է լեռնադահուկորդների շրջանում, որն էլ համընկնում է դպրոցական կարճատև արձակուրդների հետ։Named the most convenient day for travelՑանկում է նաև մարտի  24-ը։ Դա  Զատիկին նախորդող հանգստյան օրն է, որն էլ պատճառ կհանդիսանա ավիատոմսերի հավելյալ պահանջարկի համար։

2016 թվականի ապրիլի 13-ին Սոնգկրանն է՝ թայլանդական Նոր Տարին, որն համարվում է բուդդիստական ընտանեկան տոն։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պատճառով, որը տեղի կունենա Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ին, փորձագետները խորհուրդ են տալիս  խուսափել ճանապարհորդությունից հունիսի  11-ին։

Ճանապարհորդության համար անհարմար ամսաթվերից են նաև հուլիսի մեկը (հանգստի սեզոնի ոչ պաշտոնական մեկնարկը), հոկտեմբերի 21-ը (դպրոցական արձակուրդները), նոյեմբերի 6-ը և  24-ը (նյույորքյան մարաթոնի և Գոհունակության օրերը), դեկտեմբերի 22-ը (ավիատոմսերի արժեքը հասնում է առավելագույնին կաթոլիկ Սուրբ Ծննդյան առթիվ)։

You might also like