Հայտնի է Ֆրանսիայի ամենաաղտոտված քաղաքը

Նիսի օդն ամենաաղտոտվածն է Ֆրանսիայում՝ համաձայն L’EXPRESS պարբերականի տվյալների։

Վերջին 12 ամսվա ընթացքում Նիսում 67 օրվա ընթացքում օդի որակը եղել է միջինից ցածր կամ վատ (այսինքն՝ վնասակար նյութերը եղել են նորմայից շատ)։ Դա բացատրվում է  Նիսի տեղակայմամբ, ավտոմեքենաների մեծ հոսքով և շոգ արևային օրերի քանակով։

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են Ֆրանսիայի և նրա անդրծովյան տարածքների 100 խոշոր քաղաք։ Նիսը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը, իսկ 100-րդ տեղում գտնվում է Ֆորտ դե Ֆրանսը՝ Մարտինիկայի վարչական կենտրոնը, որը Ֆրանսիայի անդրծովյան տարածքում է․ հայտնում է Եվրո Պուլսը։

Փարիզը հայտնվել է  83-րդ տեղում․ այնտեղ մեկ տարվա ընթացքում 35 օր օդի որակն եղել է միջինից ցածր  կամ վատ։  Առաջին տեղը զբաղեցրել է Հնդկական օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան տարածքում գտնվող Սեն Դենի դե լա Ռեյունոն քաղաքը։ Իսկ մետրոպոլիայի քաղաքներից ամենամաքուր օդը նորմանդյան Շերբուրինն է․ այստեղի բնակիչները դժվար են շնչել տարվա մեջ 3 օր։

You might also like