Փարիզյան ադվենտյան տոնավաճառ Պրահայում

Դեկտեմբերը կախարդական ամիս է Պրահայում։ Նրա ամենավերջում Նոր Տարին է, մինչ այդ՝ Սուրբ Ծնունդը, իսկ ամսվա սկզբին՝ Ադվենտը։ Այդ օրերին կարելի է այցելել ֆրանսիական տոնավաճառ՝ դուրս չգալով Պրահայից։ Ֆրանսիական պանիր, գինի, երշիկեղեն, ֆուա գրա, ֆիմային գորտի թաթիկներ և շատ այլ նրբախորտիկներ։

Դեկտեմբերի 1-ից  3-ին Պրահայի Նոր Քաղաքի ռատուշայում կանցկացվի ֆրանսիական ադվենտյան տոնավաճառ, որի մուտքը անվճար է։ Այն ամենը, ինչ այնտեղ ներկայացված է, արտադրված են  ֆրանսիական լավագույն ընկերությունների կողմից։ Ինչպես խոստանում են կազմակերպիչները՝ գները հասանելի կլինեն բոլորին․ գրում է  ILoveCZ-ը։

Հասցեն՝ Novoměstská radnice, Karlovo nám. 1/23, 120 00 Praha 2։

You might also like