Ձմեռային զբոսանք գետի վրա Պրահայում

Այս տարի Պրահայում զբոսաշրջային նավակների աշխատանքը, որոնք շրջում են Վլտավայով և Կամպա շրջանի ջրանցքներով, չի դադարեցվի, ինչպես դա  սովորաբար արվում է ձմռանը։ Մինչև մարտի 31-ը զբոսաշրջիկները կարող են հիանալ Չեխիայի մայրաքաղաքով ջրից՝ տաք ու հարմարավետ ջրային «տրամվայների» պատուհաններից։

Ինչպես հայտնում է iLoveCz.ru-ն՝ զբոսաշրջային նավակների վրա տեղադրված են բուխարիներ, որոնց շուրջ կարելի է տաքանալ, ինչպես նաև՝ մատուցվում է ավանդական ձմեռային գլինտվեյն։ Ավելին, գինով ու համեմունքներով տաք ըմպելիքի արժեքը ներառված է տոմսի գնի մեջ։

Նավերը մեկնում են  Křižovnické náměstí 3 հասցեից օրը մի քանի անգամ։ Վերջին երթուղին մեկնարկում է 17:00-ին։

You might also like