Էդինբուրգի օդանավակայանում ստեղծել են «սելֆիի համար իդեալական վայր»

Էդինբուրգի օդանավակայանը ավտոբուսային կայարանի մոտ գտնվող իր պլազան  ներկայացրել է՝ որպես  «սելֆիի համար իդեալական վայր»։ Հատուկ գրությունը այնպես է արված, որպեսզի հնարավոր լինի ողջունել ժամանող և մեկնող ուղևորներին։

The airport of Edinburgh have created a "perfect place for self"

Էդինբուրգ անվանումով 27-մետրանոց նշանը ծանուցում է բոլոր հյուրերին, թե որտեղ են նրանք գտնվում։

Էդինբուրգի օդանավակայանի գործադիր տնօրենը նշել է․ «Այս տարածքը երկար ժամանակ եղել է շինհրապարակ և դեռևս որոշ շտկումների կարիք ունի, բայց ես ուրախ եմ, որ մենք, վերջապես, բացեցինք պլազան։ Հազարավոր մարդիկ կանցնեն նրա վրայով ամեն օր, և մենք ցանկանում էինք ստեղծել մի միջավայր, որտեղ նրանք կարող են լիցքաթափվել թռիչքի շարունակությունից առաջ»։

The airport of Edinburgh have created a "perfect place for self"

You might also like