Բիզնես ճանապարհորդության կանոնները․ ինչպես ճիշտ կազմակերպել գործնական ուղևորությունը

Գործարար մարդու ուղևորությունը  ժամաբաշխված է բառացիորեն րոպեներով․ այսօր Մոսկվա, վաղը՝ Երևան։ Նման խիտ գրաֆիկի դեպքում ազատ ժամանակ գրեթե չի մնում։ Բայց նույնիսկ գործուղման ժամանակ կարելի է լինել զբոսաշրջիկ և հանգստանալ։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, թե ինչպես ճիշտ կազմակերպել գործնական ուղևորությունը։

Պլանավորեք ուղևորությունը նախապես

Ուղևորությունից մի քանի օր առաջ կողմնորոշվեք երթուղու հարցում։ Նշեք քարտեզի վրա, թե որտեղ պետք է պարտադիր այցելեք, և որտեղ՝ ցանկալի կլիներ։ Փորձեք առավելագույնս օգտագործել երկու գործնական հանդիպումների միջև եղած ազատ ժամանակը․ թերևս կլինեն հետաքրքիր փողոցներ, որոնցով արժե անցնել, կամ կհասցնեք այցելել մոտակա թանգարանը։ Ճշտեք աշխատանքային ժամերը և մտածեք տոմսի մասին նախապես, որպեսզի չկանգնեք երկար հերթերում։ Նաև կարելի է կազմել բարձր վարկանիշ ունեցող ռեստորանների ցանկը, նշել դրանք քարտեզի վրա և սեղան ամրագրել դրանցից մեկում։

Business Travel

Մի տարեք ձեզ հետ ավելորդ իրեր

Մանրակրկտորեն կազմեք ձեզ անհրաժեշտ իրերի ցանկը, որոնք ցանկանում եք տանել ձեզ հետ։ Դրանք անձնական հիգիենայի պարագաներն են, դեղատուփը, աքսեսուարները, կոշիկը (լավագույն դեպքում՝ երկու զույգ), լիցքավորման սարքերը։ Ճամպրուկոմւ դրեք նաև երկու զույգ հարմարավետ հագուստ զբոսանքի համար, գործնական հագուստը և տաք հագուստ։ Ավելորդ իրեր չվերցնելու համար նախապես ճշտեք եղանակի տեսությունը։ Գուցե կարիք լինի որոշ բաներ հանել ճամպրուկից, որոշները՝ ավելացնել։ Փաստաթղթերը, գումարն ու քարտերը պետք է դնել առանձին թղթապանակի մեջ և պահել ձեռքի ուղեբեռում։ Հանձնվող ուղեբեռում մի դրեք այնպիսի բաներ, որոնք ձեզ կարող են պետք գալ ցանկացած պահի։

Business Travel

Նախապես մտածեք փոխադրամիջոցի մասին

Գործուղումների ժամանակ հաճախ հնարավոր չէ ապահովագրվել․ հույսը դնել հասարակական տրանսպորտի վրա հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին հնարավոր չէ։ Այդ պատճառով անծանոթ քաղաքներում նախապես հոգացեք օդանավակայան մեկնելու կամ այնտեղից գալու փոխադրամիջոցի մասին։ Տաքսի կարելի է պատվիրել հենց օդանավակայանում, բայց ավելի լավ է օգտվել փորձված և ճանաչված ծառայություններից, որոնց մասին տեղեկատվություն կարելի է գտնել համացանցում։ Օրինակ՝ Blacklane-ից, որը ծառայություն է մատուցում  աշխարհի 50 երկրների ավելի քան  180 քաղաքներում։ Տեղափոխման պատվեր նրան կարելի է տալ օրվա ցանկացած ժամի  Blacklane.com կայքի միջոցով։ Նման ծառայություններից օգտվելու դեպքում մեքենայի վարորդը ցուցանակով սպասում է հաճախորդին օդանավակայանում, այնպես որ տաքսի գտնելու վրա ավելորդ ժամանակ չի ծախսվում։

Taxi

Գտեք վայրեր, որոնք ոգեշնչում են

Գրեթե բոլոր գործնական ուղևորությունները ենթադրում են, որ ժամանակի մեծ մասը դուք տրամադրելու եք աշխատանքին։ Հույս ունենալ, որ կկարողանաք տեսնել բոլոր տեսարժան վայրերը, պետք չէ։ Բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող հիանալ երկրի մշակույթով  և միջավայրով, որտեղ գտնվում եք։ Կոլորիտային փողոցներ, ազգային ռեստորաններ, հնագույն կամուրջներ, պատմական շենքեր, գիշերային ժամերին աշխատող թանգարաններ․ այս ամենը կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ ձեզ համար։ Հաճախ նայեք ձեր շուրջը։ Գուցե ձեր աշխատավայրից քիչ հեռու գտնվող փոքրիկ շենքը հարուստ պատմություն ունի ու համարվում է երկրի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։

Business Travel

Ազատ ժամանակը ճիշտ օգտագործեք

Գործեք՝ հանգամանքներից ելնելով։ Հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում գնացեք զբոսանքի։ Առաջին հերթին՝ քայլելը օգտակար է առողջությանը, երկրորդ՝ այն օգնում է հավաքել մտքերը և նորովի նայել այս կամ այն հարցին։ Երրորդ՝ այն թույլ կտա զգալ քաղաքի շունչը։ Կարելի է աննպատակ քայլել փողոցներով կամ գործել նախապես մտածված պլանով։ Ազատ երեկոն անցկացրեք օպերայում, այցելեք նորաձև ռեստորան, զբոսնեք նավակով։ Առավոտյան քաղաքը կարող եք ուսումնասիրել առավոտյան վազքի կամ մոտակա սրճարան գնալու ճանապարհին։

Business Travel

Տաքսին շատ չի լինում

Կարճաժամկետ բիզնես ճանապարհորդությունների ժամանակ ամենաշատը գնահատվում են  ժամանակն ու հարմարավետությունը։ Այդ պատճառով, եթե անհրաժեշտ է արագ մի տեղից մյուսն հասնել, տաքսին իդեալական փոխադրամիջոց է։ Պետք չէ վախենալ, թե տաքսիստը ձեզ ամենաերկար ճանապարհով կտանի, որ ավելի շատ գումար վաստակի։ Ձեզ մոտ ունեցեք խոշոր տաքսի ծառայության կոնտակտներ։ Լավ կլինի, որ դա լինի միջազգային բրենդ, որպեսզի բացառեք լեզվական խնդիրն ու վճարեք՝ ըստ հաշվիչի։

Business Travel

Ամեն ուղևորությունից ձեզ հետ հուշանվեր բերեք

Հուշանվերները յուրաքանչյուր ուղևորության անբաժանելի մասն են կազմում, նույնիսկ՝ գործնականի։ Գործընկերների, ընկերների և հարազատների համար  կարելի է բերել մագնիսներ, վառ ափսեներ, օծանելիք, շոկոլադ, ալկոհոլային խմիչքներ կամ շարֆեր։ Չմոռանաք մի բան էլ գնել ձեզ համար, մի իր, որը կհիշեցնի ձեզ այդ ճանապարհորդության մասին և կոգեշնչի նոր ուղևորությունների համար։ Ի դեպ, հուշանվերներ կարելի է փնտրել ոչ միայն մասնագիտացած խանութներում, այլև՝ սովորական կրպակներում, շուկայում, արհեստանոցներում։

Business Travel

 

 

You might also like