Իսպանիա. Պորտ Ավենտուրայում կառուցվել է Եվրոպայի ամենաբարձր «Ամերիկյան եզրագնացը»(Ֆոտո-շարք)

Ժամանցի Պորտ Ավենտուրա պուրակում ավարտվել է Եվրոպայի ամենաբարձր «ամերիկյան եզրագնացի»կառուցման աշխատանքները: Ատրակցիոնի բարձրությունը կազմում է  76 մետր: 25 միլիոն եվրո արժողությամբ շինարարությունը տևել է 9 ամիս և անցել է ինժիներական փորձարկումների փուլ:

Երթուղու երկարությունը 1.650 մետր է, կա թունել, 5 «ուղտի սապատ, որոնցից ամենացածրը հասնում է 7-հարկանի շենքի բարձրությանը: Այն ունի 78 մետրանոց թեք հատված, որի վրա գնացքի թեքությունը կազմում է  86 աստիճան: Պորտ Ավենտուրայի Շամբալան նաև կդառնա ամենաարագընթացը իր տեսակի ատրակցիոնների մեջ: Գնացքը նախատեսված է 96 մարդու համար և կարող է զարգացնել 134 կմ/ժ արագություն:

Իսպանիայի Պորտ Ավենտուրայի եզրագնացները.

You might also like