Ռոբերտ Դե Նիրոն բացում է հյուրանոց մեծահասակների համար Իսպանիայի հարավում

Դերասանը կրկին կհամագործակցի հայտնի ճապոնացի ռեստորատոր և շեֆ խոհարար Նոբու Մատսուխիսայի հետ։

Հոլիվուդյան աստղ Ռոբերտ Դե Նիրոն  ընդլայնում է իր հյուրանոցային կայսրությունը՝ կառուցելով շքեղ հյուրանոց մեծահասակների համար պոպուլյար իսպանական Մարբելյա քաղաքում։ Դերասանի գործընկերը կրկին կդառնա հայտնի ճապոնացի ռեստորատոր և շեֆ խոհարար Նոբու Մատսուխիսան։

Մարբելյան հայտնի իսպանական առողջարանային քաղաք է Անդալուսիայում, որը  հայտնի է 27  կիլոմետր ձգվող իր շքեղ ավազուտ լողափերով։ Դե Նիրոյի նոր հյուրանոցը կկոչվի Nobu Hotel Marbella և կընդգրկվի  Nobu Hotels ցանցում․ գրում է բրիտանական  Mirror պարբերականը։

Նոբու Մարբելյա

Հյուրանոցը պատրաստվում է բացել իր դռները  2018 թվականի մարտին, բայց համարներ հյուրանոցի կայքում կարելի է ամրագրել արդեն այժմ։ Երկուսի համար մեկ գիշերվա ամենամատչելի համարը արժե 250 եվրո, իսկ շքեզ ֆիրմային լյուքսը կարժենա օրական  2 հազար եվրո։

Հյուրանոցը գտնվում է Մարբելյայի զբոսաշրջային կյանքի կենտրոնում, իսկ հյուրանոցի պատուհաններից երևում են բազմաթիվ բարերն ու ռեստորանները։ Ճաշել կարելի է նաև հյուրանոցում։ Nobu լաունջ ռեստորանը կներկայացնի ճապոնական խոհանոցի ուտեստներով ճաշացանկ, որոնց թվում է խոհարարական արվեստի արքա Նոբու Մատսուխիսայի ֆիրմային ուտեստը՝  սև ձողաձուկ և միսո։

Նոբու հյուրանոց

Բոլոր լյուքսերն ունեն իրենց բացօթիկը, king-size մահճակալ և մարմարապատ լոգասենյակ։ Հյուրանոցը կունենա  մեծ լողավազան, ինչպես նաև՝ ուղիղ մուտք դեպի Մարբելյայի ամենագեղեցիկ լողափերից մեկը։ 

Կարելի է ժամանակ անցկացնել նաև հյուրանոցի սպա սրահում։ Այստեղ հյուրերին կառաջարկեն տասնյակ պրոցեդուրաներ, այդ թվում՝ շոգեբաղնիք և համամ։ Ավելի ակտիվ հյուրերը կարող են մասնակցել յոգային և ֆիթնեսին․ գրում է Newsru-ն։

You might also like