Հայտնի են աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարները

Ցանկում ամենացածր արժեքը մեկ գիշերվա համար 36 հազար դոլարն է։

Ճանապարհորդական Lonely Planet կայքը վերլուծել է աշխարհի հյուրանոցների գնային առաջարկները և առանձնացրել  դրանցից ամենաթանկերը։  Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Առաջին տեղում հայտնվել է Ժնևի հյուրանոցներից մեկի թագավորական լյուքսը, որտեղից տեսարան է բացվում դեպի Մոնբլանը․ գիշերն այստեղ արժե 80 հազար դոլար։ Երկրորդ տեղում Նյու Յորքի հյուրանոցներից մեկում  գտնվող հինգ ննջասենյակով և բացօթիկով լյուքսն է  (գիշերը 75 հազար դոլար)։ Եռյակը եզրափակում է Կալիֆորնիայում գտնվող պենտհաուսը՝  45 հազար դոլարով։ Վարկանիշային աղյուսակի մյուս տեղերում գտնվում են հյուրանոցներ Ֆիջիում, Սարդինիայում, Մարաքեշում, Մոնակոյում և Նյու Յորքում։

You might also like