Նիդեռլանդներ․ Maritim Hotels-ը Ամստերդամում կկառուցի ամենաբարձր հյուրանոցը

34-հարկանի  Maritim Hotel Amsterdam հյուրանոցը կկառուցվի Օվերհոեքս (Overhoeks) թաղամասում, իսկ նոր հյուրանոցի բացումը նախատեսված է   2018 թվականին։ Հյուրանոցը պետք է ունենա  579 համար և սուիթ, այդ թվում՝ 340  քառակուսի մետր մակերեսով Նախագահական սուիթ, երեք ռեստորան՝ սուշի բար, տապաս բար և միջազգային ռեստորան, և երկու բար։

maritim-hotel-impression
Բացի այդ, հյուրանոցը կդառնա ամենամեծ կոնֆերանս-հյուրանոցը  Նիդեռլանդներում, որը կունենա շուրջ 5 000  մարդու համար նախատեսված կոնֆերանս սրահ։ Ինչպես նաև՝  սպա, լողավազան, շոգեբաղնիք, ֆիթնեսը և տանիքին բացօթիկ։ Հյուրանոցը կառաջարկի իր հյուրերին տեղափոխում հյուրանոց քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանից ջրային ճանապարհով․ գրում է  Вusiness traveller-ը։

You might also like