Մեծ փուռ 2015 – Գավառ, նոյեմբերի 1

Մեծ փուռ 2015 - Գավառ, նոյեմբերի 12015 թ-ի նոյեմբերի 1-ին ժամը 15:00 Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնքում կանցկացվի «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ Փուռ 2015» միջոցառումը:

Համայնքը կազմակերպելու է ՓՌԻ ԿԱՐՏՈԼԻ, ավանդական քյուֆթայի, ժաժիկի, փախլավայի, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն: Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, կկազմակերպվեն մրցույթներ, կտրվեն մրցանակներ «Լավագույն ձևավորում», «Ամենամեծ կարտոֆիլի արտադրող», «Լավագույն կարտոֆիլի ուտեստ» և այլ անվանակարգերում: Այցելուները հնարավորություն կունենան այդ պահին կամ կոնտակտների փոխանակման դեպքում՝ նաև միջոցառումից հետո, անմիջապես գյուղացուց գնել քյավառի կարտոֆիլ:

Ձեր մասնակցությունը կապահովի կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացում տարածաշրջանում՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:
Ուրեմն առաջ՝ դեպի նոյեմբերի մեկ՝ վայելելու Քյավառի համն ու հոտը:

You might also like