Իսրայելի զբոսաշրջիկներին մոռացել են Հռոդոսում

Հունական Հռոդոս կղզում հանգստացող իսրայելցի զբոսաշրջիկները սեփական կամքից անկախ  երկարացրել են իրենց հանգիստը. ինքնաթիռը, որով նրանք պետք է վերադառնային հայրենիք, թռիչք է կատարել առանց նրանց: Երբ 165 մարդ ժամանել են  օդանավակայան, պարզվել է, որ Aegean Airlines ավիաընկերության ինքնաթիռը օդ է բարձրացել հինգ ուղևորով: Պատճառը  ժամանակի փոփոխության հետ կապված շփոթմունքն է:  Թռիչքը նշանակված է եղել հուլիսի է 14-ի առավոտյան ժամը 9-ին:

Այսպիսով փոխադրամիջոցը, որը պետք է զբոսաշրջիկներին հասցներ օդանավակայան, այնտեղ պետք է լիներ առավոտյան  ժամը  7-ին: Այնուհետև զբոսաշրջիկներին տեղեկացվել է, որ թռիչքը տեղափոխվել է առավոտյան ժամը 6:45-ին, և փոխադրամիջոցը տեղում կլինի մոտ  4:30-ին: Սակայն,  հետո  նոր տեղեկություն է  ստացվել, թե թռիչքի ժամը տեղափոխվել է  նախօրոք ծրագրված առավոտյան 9-ին:  Վերջին տվյալները սխալ են դուրս եկել, և ինքնաթիռը, այնուամենայնիվ, թռիչք է կատարել 6:45-ին: Այժմ տուրընկերության և ավիափոխադրողի ներկայացուցիչները փնտրում են գործողության և տեղեկության  անհամապատասխանության համար մեղավորին: Իսկ «տուժածների» հանգիստը երկարացվել է մեկ օրով. նրանց տեղավորել են հյուրանոցներում, որտեղ կարողացել  են շարունակել իրենց առողջարանային հանգիստը:

You might also like