ԱՄՆ-ում կրկին կբացվի «Օզ երկրի հրաշագործը» այգին

Այգու  ծրագրի ճշգրիտ ժամանակացույցն ու տոմսի գները կարելի է գտնել նրա պաշտոնական կայքում։ 

ԱՄՆ-ն անհավանական պոպուլյար է զբոսաշրջիկների շրջանում, ովքեր փնտրում են սուր զգացողություններ և գլխապտույտ զվարճանքներ․ հենց այստեղ են գտնվում մեծ թվով թեմատիկ այգիներն ու ժամանակակից դեկորացիաներով ու խելահեղ ատրակցիոններով ժամանցի կենտրոնները։ Այժմ զբոսաշրջիկները կարող են ընտրել ևս մեկ պարկ՝ «Օզ երկրի հրաշագործը»։

Կուլտային համալիրը առաջին անգամ բացվել է Հյուսիսային Կարոլինայում 1968 թվականին։ Չնայած տպավորիչ դիզայնին և հայտնի հոլիվուդյան ֆիլմից կուլտային դեկորացիաներին՝  միակ առաջարկը այդ ժամանակ օդապարիկով զբոսանքն էր։ Արդեն 1980 թվականին պարկը պաշտոնապես փակվել է ֆինանսական դժվարությունների պատճառով։

«Օզ երկրի հրաշագործը» այգի, ԱՄՆ

Սակայն, մարդկանց հետաքրքրությունը Դորոթի անունով աղջկա և նրա կախարդական ընկերների արկածների հանդեպ կրկին աճել է մեր օրերում։ Այդ պատճառով մինչև 2018 թվականի հոկտեմբերը ռեստավրացված այգում պարբերաբար կանցկացվեն ամենատարբեր ժամանցային միջոցառումներ։

«Օզ երկրի հրաշագործը» այգու այցելուները կարող են լինել Կանզասի տափաստաններում, հայտնվել սարսափելի փոթորկի կենտրոնում և անցնել վտանգներով լի դեղին աղյուսե ճանապարհով։

«Օզ երկրի հրաշագործը» այգի, ԱՄՆ

You might also like