Դուբայի կենտրոնում բացվել է լողափնյա ակումբ

Դուբայն առաջարկում է լողափնյա հանգիստ՝ լողափից դուրս։

Soho Beach անունը կրող նոր լողափնյա ակումբ է բացվել Դուբայում (ԱՄԷ)։ Նրա յուրահատկությունն այն է, որ գտնվում է ծովից հեռու՝ քաղաքի կենտրոնին մոտ գտնվող Meydan թաղամասում։ Ցերեկը զբոսաշրջիկները կարող են վայելել մի քանի լողավազանները, իսկ մայրամուտից հետո այստեղ կանցկացվեն  ակումբային երեկույթներ աշխարհի լավագույն դիջեյների մասնակցությամբ։

Soho Beach, Դուբայ, ԱՄԷ

Soho Beach-ն ունի խցիկներ ցերեկային հանգստի համար, ջակուզի, բար և ռեստորան․ ամեն ինչ, ինչ հարկավոր է լիարժեք լողափնյա հանգստի համար՝ հեռու լողափից։

Լողափնյա ակումբը կարող է միաժամանակ ընդունել 7 հազար հյուրի։ Ակումբի տարածքում անցկացրած օրվա արժեքը  (մինչև 14:00-ն մուտք գործելու դեպքում) երեկույթի հետ մեկտեղ 150 դիրհամ է ($41)։

You might also like