Ինքնաթիռում մուրացկան է հայտնվել

Մուրացկանը գումար է հավաքել ինքնաթիռի միջանցքում, որը Դոհայից մեկնել է Իրանի Շիրազ քաղաք։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։ 

Միջադեպը տեղի է ունեցել  Qatar Airways ավիաընկերության չվերթի թռիչքից առաջ։ Տղամարդը հանկարծակի վեր է կացել իր տեղից և  անցել շարքերով՝ գումար խնդրելով ուղևորներից։ Արդյունքում նրանցից մեկը նրան նույնիսկ թղթադրամ է  տվել։ Չնայած անձնակազմի պահանջին՝ մուրացկանը հրաժարվել է  զբաղեցնել իր տեղը և շարունակել է ողորմություն մուրալ։

Տղամարդու ինքնությունը չի հայտնաբերվել, բայց հաղորդվում է, որ նա Իրանի քաղաքացի է։ Ինքնաթիռում գումար մուրացող իրանցու տեսանյութը հայտնվել է համացանցում և վրդովվեցրել  օգտատերերին։ «Սա կատա՞կ է։ Ինչպե՞ս է նա նստել ինքնաթիռ»,-զարմացել է մի մասը։ «Ո՞վ է նրա համար տոմս գնել։ Եվ ամենազարմանալին այն է, որ մարդիկ կան, որ գումար են տալիս»,-զարմացել են մյուսները։

You might also like