Հայտնի են աշխարհի լավագույն ավիաընկերությունները

Singapour Airlines-ը ճանաչվել է ոչ միայն 2018 թվականի լավագույն ավիաընկերությունը, այլև՝  առաջատարն է ասիական խոշորագույն  և ամենահարմարավետ բիզնես ու առաջին դասով ավիափոխադրողների ցանկերում։ 

Չորրորդ տարին անընդմեջ Singapore Airlines-ը ճանաչվել է լավագույն ավիափոխադրողը  աշխարհում։ Այդ եզրահանգմանն են եկել Skytrax-ի փորձագետները, ովքեր ամեն տարի կազմում են ամենաբարձր սպասարկման մակարդակով ավիաընկերությունների վարկանիշային աղյուսակը։

Skytrax World Airline Awards Singapour Airlines-ին հետևում են հետևյալ միջազգային ավիաընկերությունները՝  Qatar Airways, All Nippon Airways, Emirates և EVA Air։

Skytrax World Airline Awards մրցանակին են արժանացել նաև բյուջետային ավիաաընկերությունները։  2018  թվականի լավագույն լոուքոսթերներ են ճանաչվել  AirAsia, Norwegian, EasyJet, Jetstar Airways և Air Asia X ավիաընկերությունները։

You might also like