Ճապոնիայում կբացվի Ghibli ստուդիային նվիրված զվարճանքների այգի

Ըստ նախնական տվյալների՝ այգու պաշտոնական բացումը կլինի 2022 թվականին։ 

Հրաշալի նորություն «Ուրվականներից քշվածները», «Իմ հարևան Տոտորո», «Արքայադուստր Մոնոնոկե» և նման այն անիմացիոն գլուխգործոցների սիրահարների համար․ Ghibli լեգենդար ստուդիային նվիրված նոր զվարճանքների այգի կբացվի Ճապոնիայում։

Ghibli park, Ճապոնիա

Նոր թեմատիկ համալիրը կստեղծվի Այթի պրեֆեկտուրայում։ Նրա տարածքում հյուրերին կառաջարկվեն բազմաթիվ ատրակցիոններ, որոնց արտաքին տեսքը ամբողջովին կհամապատասխանեն բոլորի սիրելի մուլտֆիլմերի կադրերին։

Հաշվի առնելով ստուդիային նվիրված թանգարանի պոպուլյարությունը՝ այդ նախագծի կազմակերպիչները վստահ են իրենց գաղափարի հաջողության մեջ։

You might also like