Գերմանիայում հայտնվել են լուսացույցներ Կարլ Մարքսի պատկերով

Հայտնի փիլիսոփան նույնիսկ մահվանից հետո շարունակում է «ճիշտ ուղին» ցույց տալ։ 

Կարլ Մարքսի ծննդյան  200-ամյակի առթիվ գերմանական Տրիր քաղաքում հայտնվել է նրա պատկերով հետիոտնային լուսացույց։

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ առաջիկայում փիլիսոփայի հարազատ քաղաքում կտեղադրվեն ևս մի քանի նման լուսացույց։

Բացի այդ, վաճառքում արդեն հայտնվել են հուշանվերներ Մարքսի կարմիր և կանաչ պատկերով։

Կարլ Մարքսի հոբելյանի առթիվ Տրիրում նաև նախատեսվում է տեղադրել նրա հուշարձանը, որը նվիրել է Չինաստանի ղեկավարությունը։

You might also like