Գերմանիայում բացվել է տաքսայի թանգարան

Տաքսան համարվում է Բավարիայի խորհրդանիշներից մեկը։  1972 թվականին Վալդի անունով տաքսան եղել է Մյունխենում Օլիմպիադայի թալիսմանը․ գրում է BBC-ն։

Գերմանիայի հարավ-արևելքում գտնվող Բավարիայի Պասսաու քաղաքում (Passau) սկսել է գործել նոր թանգարան, որը նվիրված է տաքսա շներին՝  Dackelmuseum։ Ցուցանմուշների թվում  տաքսայի ավելի քան  4,5 հազար պատկեր է, որոնք թանգարանի հեղինակները հավաքել են  25 տարի։

Dackelmuseum, Գերմանիա

Այցելուները կտեսնեն տաքսայի տեսքով խաղալիքներ, ճենապակե արձանիկներ, քանդակներ, լուսանկարներ, մրցանակներ, նկարներ և այլ հետաքրքիր ու զավեշտալի ցուցանմուշներ՝ նվիրված շան այդ ցեղատեսակին։ Տաքսայի երկրպագուների թվում են մի շարք հայտնի մարդիկ, օրինակ՝ Պաբլո Պիկասոն և Ալբերրտ Էյնշտեյնը։

Dackelmuseum, Գերմանիա

Տաքսաների թանգարանը գտնվում է Պասսաուի հենց կենտրոնում՝ Residenzplatz հրապարակում։

You might also like