Կարմիր լապտերների փողոց այցելության համար ցանկանում են հարկ գանձել

Զբոսաշրջիկներին, ովքեր կօգտվեն սիրո քրմուհիների ծառայություններից, կվերադարձնեն գանձված գումարը։ 

Նիդեռլանդների մայրաքաղաքի իշխանությունները նշել են Կարմիր լապտերների փողոց այցելության համար գանձվող հնարավոր գումարի չափը։ Թաղամասի նախկին աշխատակցուհիներից մեկը, ով ներկայումս քաղաքային ընտրություններում պատգամավորի թեկնածու է, կարծում է, որ զբոսաշրջիկները պետք է Ամստերդամի ամենահայտնի թաղամասերից մեկն այցելելու համար վճարեն 5-ական եվրո։ Ակնկալվում է, որ այդ վճարը թույլ կտա կրճատել պարզապես դիտողների թիվը, ինչպես նաև՝ կօգնի մարմնավաճառներին պահել աշխատանքը։ 

2018 թվականի ապրիլից ուժի մեջ մտած այլ կանոններին՝ կապված Կարմիր լապտերների փողոցի հետ, կարող եք ծանոթանալ մեր անդրադարձում։ 

You might also like