Ֆինները №1 ճանապորհորդներն են

Timetric-ը ուսումնասիրություն է անցկացրել պարզելու համար, թե որ երկրի բնակիչներն են ճանապարհորդում ավելի շատ, այդ թվում՝ սեփական երկրում ուղևորությունները և արտասահման ճանապարհորդությունները: Առաջին տեղը զբաղեցրել են ֆինները, ովքեր կատարում են 7.5 ճանապարհորդություն տարեկան, այդ թվում՝ ճանապարհորդությունը Ֆինլանդիայով և արտասահմանյան ուղևորությունները: Երկրորդ տեղը զբաղեցնում են ամերիկացիները, ովքեր համաշխարհային ռեկորդակիր են սեփական երկրում ճանապարհորդությունների թվով: Յուրաքանչյուր ամերիկացի կատարում է  6.7 ճանապարհորդություն, բայց, միևնույն ժամանակ, միայն ամեն հինգերորդ ամերիկացին է մեկնում արտասահման, իսկ ամերիկացիների կեսից քիչը ունի անձնագիր, որն անհրաժեշտ է արտասահմանյան ճանապարհորդության համար: Երրորդ տեղում ևս մեկ սկանդինավյան երկրի բնակիչներ են՝ շվեդները. ովքեր իրականացնում են 1.5 ճանապարհորդություն դեպի արտասահման և 4.4  ուղևորություն հարազատ երկրում. գրում է The Telegraf-ը:

Travel

Աշխարհի գլխավոր ճանապարհորդները.

1.Ֆիններ
2.Ամերիկացիներ
3.Շվեդներ
4.Դանիացիներ
5.Նորվեգացիներ
6.Հոնգկոնգի բնակիչներ
7.Նորզելանդացիներ
8.Կանադացիներ
9.Ավստրալացիներ
10.Ֆրանսիացիներ

You might also like