Սարք՝ տոթ երկրներ մեկնող զբոսաշրջիկներին ծարավից փրկելու համար

Տոթ ամառային օրը բառացիորեն օդից ընկած մեկ շիշ ջուրը  այլևս ֆանտաստիկայի ժանրից չէ, այլև իրականություն։ Վիեննայից գյուտարար Կրիշտոֆ Ռետեզարը մշակել է  Fontus սարքը, որը ջուր է ստանում շրջակա օդից։ Օդում միշտ առկա է ջուր, նույնիսկ, եթե դուք գտնվում եք անապատում։ Ջերմաստիճանի տարբերության պատճառով այն բնականաբար մնում է մակերեսներին։Device for thirsty travelers in tropical countriesԿրիշտոֆն իր գյուտում կիրառում է հատուկ հիդրոֆոբ թերմոէլեկտրական մակերեսներ, որոնք արդյունավետ կերպով մղում են հավաքված ջուրը։  Մաքուր ջուրը ֆիլտրով լցվում է շշի մեջ։ Ջրի հավաքման ժամանակը կախված է օդի ջերմաստիճանից և խոնավությունից։ Բարձր ջերմաստիճանի և խոնավության դեպքում Fontus-ը արտադրում է ժամում կես լիտր ջուր, ցուրտ և չոր օդի դեպքում դրա համար ավելի շատ ժամանակ է պահանջվում։FontusՀեծանիվով շարժման ժամանակ օդի հոսքը մեծ է և ջուրը հավաքվում է արագ։ Fontus սարքի արտադրման համար գյուտարարը ստիպված է գումար հավաքել կրաուդֆանդինգային ընկերության միջոցով։ Սարքի ակնկալվող արժեքը կլինի 100 դոլար։

You might also like