Առաջին փորձնական վայրէջքը Սյունիքի (Կապան) օդանավակայանում (տեսանյութ)

Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը Facebook-ի իր էջում հրապարկել է տեսանյութ և գրել. «Առաջին օդանավը փորձնական վայրէջք կատարեց Սյունիքի օդանավակայանում»։

SimAvia Yerevan-Kapan flight

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարտին Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններն ավարտվել են և արդեն իսկ որոշում է կայացվել Կապանի օդանավակայանը վերականգնել և վերագործարկել:

«Մեծ հույսեր ունեմ, որ մենք մեկ տարվա ընթացքում Կապանի օդանավակայանի ժապավենը կկտրենք»,- նշել էր մարզպետը:

Կապանի օդանավակայանի վերագործարկմանը վերաբերող հարցմանը կարող եք մասնակցել այստեղ >

Նյութի աղբյուրը՝ Panorama.am

You might also like