Եգիպտոսի իշխանությունները կարգելեն տեղաբնակներին օտարերկրացիների հետ օգտվել նույն լողափից

Եգիպտոսի իշխանությունները հույս ունեն Ալեքսանդրիայի նորացված լողափերում ընդունել բրիտանացի զբոսաշրջիկների։ 

Արաբական պետության իշխանությունները ներդնում են նոր կանոններ օտարերկրյա զբոսաշրջահոսքի խթանման համար, որոնցից դժգոհ են տեղաբնակները։ Եգիպտոսը մտադիր է զարգացնել տուրիզմը Ալեքսանդրիայում։

Այդ ծրագրի շրջանակներում պլանավորվում է քաղաքի մասնավոր լողափերը դարձնել զբոսաշրջային, որտեղ մուտքի իրավունք կունենան միայն օտարերկրյա զբոսաշրջիկները։

Ակնկալվում է, որ ափամերձ տարածքը կթարմացվի և կհամապատասխանեցվի օտարերկրացիների պահանջներին, ինչպես նաև՝ կապահովվի նրանց  «մասնավոր տարածքի» իրավունքը։ Ափամերձ տարածքը կհամալրվի լոգախցիկներով, հանդերձարաններով և այլ հարմարություններով։ 

Ներկայումս Ալեքսանդրայի լողափերի մեծ մասին ենթակառուցվածքները շատ թերի են, բայց դրանք նաև վճարովի են։

Տեղի փորձագետները կարծում են, որ նորարարությունը դժգոհության ալիք կբարձրացնի տեղաբնակների շրջանում, քանի որ նրանք ևս ունեն համալրված լողափերի պակաս։

You might also like