Երկրներ, որտեղ այցելել է ամենահայտնի թագուհին

Ստեղծվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի ճանապարհորդությունների ինտերակտիվ քարտեզը։ Համացանցի օգտատերերին առաջարկվում է տեսնել, թե որտեղ է եղել միապետը իր կառավարման  63 տարիների ընթացքում։ Ընդհանուր առմամբ, Նորին Մեծությունը իրականացրել է 270 պաշտոնական այցելություն 128 երկիր։
Սեպտեմբերի 9-ին Ելիզավետա  II թագուհին դառնում է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար ժամկետով կառավարած միապետը։

Countries visited by the most famous queen

Նախորդ ռեկորդակիրը՝ Վիկտորիա թագուհին, երբևէ չի լքել Եվրոպայի սահմանը։ Իր հերթին, Ելիզավետա  II թագուհին հանդիսանում է ամենաշատ ճանապարհորդած միապետը երկրի պատմության մեջ, թեև վերջինս անգամ անձնագիր չունի։ Առավել ակտիվ թագուհին ճանապարհորդել է  1970-ական թվականներին, երբ իրականացրել է 73 ուղևորություն  դեպի 48 երկիր։

Countries visited by the most famous queen

Առավել հաճախ  Ելիզավետա II-ը այցելել է Կանադա (27 անգամ) և Ավստրալիա (18 անգամ)։ Ի դեպ, նրա Կանադա կատարած այցերի քանակը գերազանցում է Վիկտորիա թագուհու արտերկիր կատարած բոլոր պաշտոնական այցերի քանակը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները Ելիզավետա  II թագուհուն համարում են պետության պատմության մեջ լավագույն  միապետը։

You might also like