BarCamp Gyumri 2012 – նոյեմբերի 10-ին

BarCamp Gyumri 2012 - նոյեմբերի 10-ին2012թ. նոյեմբերի 10-ին առաջին անգամ Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, տեղի կունենա հանրահայտ ֆորմատի չկոնֆերանս – բարքեմփ միջոցառումը: Բարքեմբ Գյումրին կանցկացվի Գյումրու «ԿԱԶԱ» կենտրոնում: Միջոցառման բացումը տեղի կունենա Գյումրու վերակառուցվող տեխնոպարկում:

Բարքեմփ Գյումրի 2012 միջոցառման ժամանակացույցը հետևյալն է.

2012 նոյեմբերի 10.

10:00 ԲարՔեմփ Գյումրիի պաշտոնական բացում Գյումրու Տեխնոպարկի վերակառուցվող հիմնական շենքի տարածքում:
10:40-11:30 Մասնակիցների գրանցում եւ Օրակարգի (պրեզենտացիաների ցանկի) լրացում «ԿԱԶԱ» Գյումրի կենտրոնում:
11:30-14:00 Մինչև 25 րոպեանոց պրեզենտացիաների զուգահեռ ներկայացման մեկնարկ:
14:00-14:30 Ընդմիջում:
14:30-17:00 Մինչև 25 րոպեանոց պրեզենտացիաների զուգահեռ ներկայացման շարունակություն:
17:00-17:20 Բարքեմփ Գյումրիի պաշտոնական փակում:
17:30 Afterparty

Barcamp Gyumri 2012 միջոցառման գրանցումը բաց է մինչև նոյեմբերի 8-ը: Գրանցվել կարող եք այստեղ »:

Գյումրու բարքեմփի պաշտոնական հասցեն հետևյալն է՝ gyumri.barcamp.am »

You might also like