Երևան-Գյումրի նոր էլեկտրագնացքը սկսում է սպասարկել ուղևորներին

Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրես ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ։ Մեկնումը Երևանից՝ ժամը 10:00։ Գյումրի-Երևան չվերթը՝ 17:00

2018 Փետրվարի 27-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին փորձնական չվերթն իրականացրեց Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքը: Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից վերջերս է գնվել ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրողից:

Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրես ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ։ Մեկնումը Երևանից՝ ժամը 10:00։ Գյումրի-Երևան չվերթը՝ 17:00: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 58 րոպե:

Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով:
Մարտի 2–4-ին և 8–11-ին գնացքն աշխատելու է անվճար:

Ինչպես նշում է «Հարավկովկասյան երկաթուղին»՝ ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է երկրի պայմաններին:

Էլեկտրագնացքը հագեցած է օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգերով: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքի վագոններում արգելվում է ծխել:

Source ЗАО "ЮКЖД"
You might also like