Էժան թռիչքներ Գյումրի օդանավակայանից — #FlyGyumri նախագիծ

«Ֆլայ Գյումրի» օնլայն նախագիծը կօգնի հայ և արտասահմանցի օգտատերերին գտնել էժան ավիատոմսեր դեպի Գյումրի և Գյումրիի օդանավակայանից թռիչքների համար

Գործարկվել է #FlyGyumri նախագիծը, որի հիմնական առաքելությունն է օգնել օգտատերերին գտնել էժան գնով ավիատոմսեր Գյումրի միջազգային օդանավակայանից թռիչքների համար։

Կայքում ներդրված որոնման համակարգը կօգնի փնտրել մատչելի տոմսեր Գյումրի «Շիրակ» միջազգային օդանավակայանից իրականացվող թռիչքների համար։ Որոնման համակարգը կապակցված է հարյուրավոր օնլայն տուրիստական գործակալություններին (OTA) և ավիաընկերություններին։ Մեկ հարթակում որոնելով՝ օգտատերը կարող է դիտարկել ավիատոմսերի բազմաթիվ առաջարկներ, ֆիլտրել առաջարկները ըստ ուղևորության տևողության, ավիաընկերության, գնի, կանգառների և այլ տարրերի։

«Ֆլայ Գյումրին» կնպաստի նաև դեպի Գյումրի զբոսաշրջիկների հոսքի բարձրացմանը․ կայքը դեռևս միայն ռուսերեն լեզվով է, սակայն նախատեսվում է ավելացնել նաև հայերեն և անգլերեն տարբերակները։

«Ֆլայ Գյումրի» կայքում ներկայացված են ամենապահանջված թռիչքները ինչպես ներգնա այնպես էլ արտագնա ուղղություններով, հյուրանոցներ Գյումրիում, ավտո վարձույթ, ինչպես նաև հետաքրքիր տեղեկություններ Գյումրիի մասին։

Գյումրի միջազգային օդանավակայանից ներկայումս իրականացվում է 5 ուղղությամբ թռիչք — Մոսկվա Վնուկովո, Մոսկվա Դոմոդեդովո, Սամարա, Ռոստով և Կրասնոդար։ Գյումրիի օդանավակայանից թռիչքներ են իրականացնում ռուսական «Պոբեդա» և հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունները։

Գյումրիից Էժան ավիատոմսեր փնտրելու համար այցելեք https://flygyumri.pro

You might also like