Բանգկոկում արգելել են սնունդի վաճառքը փողոցում

Թայլանդի մայրաքաղաքը ամեն տարի զբաղեցնում էր առաջին հորիզոնականը  ամենահամեղ և հասանելի փողոցային սնունդով քաղաքների վարկանիշային աղյուսակում։ Սակայն մոտ ապագայում Բանգկոկ այցելող խոհարարության բոլոր սիրահարներին մեծ հիասթափություն է սպասվում․ քաղաքի իշխանությունները արգելել են փողոցում սնունդ վաճառել։

Այս նախագիծը հավանության է արժանացել տեղական իշխանությունների կողմից, որպեսզի մայրաքաղաքը դառնա ավելի անվտանգ և մաքուր զբոսաշրջիկների համար, իսկ մայթերը ազատվեն հետիոտների համար։ Այս ակցիայի շրջանակներում՝  Բանգկոկի փողոցները կազատվեն ոչ միայն սնունդի, այլև՝ այլ ապրանքների վաճառակետերից։

Թեև, տեղացի վաճառականները ստիպված չեն լինի ամբողջությամբ հրաժարվել իրենց գործից։ Հաշվի առնելով զբոսաշրջիկների շրջանում սիրված ավանդական խոհանոցի ուտեստները ՝ փողոցային սնունդով վրաններ կգործեն շուկաների և տոնավաճառների տարածքում։

You might also like