Բեյրութը ճանաչվել է 2018 թվականի գաստրոնոմիական մայրաքաղաքը

Անցյալ տարի աշխարհի ուշադրության կենտրոնում էր Բասկերի երկրի յուրօրինակ ազգային խոհանոցը, մասնավորապես՝ Սան Սեբաստյանինը։

Ամեն տարի համեղ սնունդը գնահատողները և խոհարարությունը որպես արվեստ ընկալողները ընտրում են իրենց հանգստի վայրը՝ ըստ խոհարարական նոր  միտումների։ Օրերս  Travel+Leisure զբոսաշրջային ամսագրի փորձագետները հրապարակել են նորություն․ 2018 թվականին աշխարհի խոհարարական մայրաքաղաքը Բեյրութն է։

Լիբանանյան ուտեստներ

Ստորև ներկայացված է 10 լավագույն քաղաքների ցանկը 2018 թվականին խոհարարական տուրիզմի համար։

1. Բեյրութ (Լիբանան);
2․ Սան Սեբաստյան (Իսպանիա);
3. Փարիզ (Ֆրանսիա);
4. Ֆլորենցիա (Իտալիա);
5. Բոլոնյա (Իտալիա);
6. Հռոմ (Իտալիա);
7. Սան Միգել դե Ալենդե (Մեքսիկա);
8. Չիանգմայ (Թայլանդ);
9. Բարսելոնա (Իսպանիա);
10. Բորդո (Ֆրանսիա).

You might also like