Հոգվա՞րթս, թե՞ տղայական երեկույթ Վեգասում․ ճանապարհորդություն՝ ֆիլմերի հետքերով

Ժամանակակից զբոսաշրջիկը մշտապես գտնվում է վառ տպավորությունների որոնումներում։ HBO Entertainment  հեռուստաընկերության նոր վարկանիշային աղյուսակի հեղինակները հուշում են տալիս նրանց, ովքեր կարծում են, որ շատ են ճանապարհորդել և տեսել ամեն ինչ․ այժմ ոգեշնչում փնտրեք հորինված աշխարհում։ Հարցման միջոցով փորձագետները կազմել են կինոֆիլմերի և սերիալների վայրերով ամենացանկալի ուղևորությունների թոփ-ցանկը։

Մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան երկու հազար հեռուստադիտողի շրջանում։ Լսարանի մեկ քառորդը խոստովանել է, որ ֆիլմերի և սերիալների գրավիչ տեսարանները ազդում են հաջորդ տարվա իրենց ճանապարհորդության երթուղու ընտրության վրա։ Ահա մի քանի ֆավորիտ կինոուղղություններ։

«Մատանիների տիրակալը» —Նոր Զելանդիա

Այս հեռավոր երկիրը, անկասկած, թոփ-ցանկի առաջատարն է։ Նրանք, ում վրա Տոլկինի վեպի հիման վրա նկարահանված կինոսաագան մեծ տպավորություն է թողել, երազում են հայտնվել Հոբբիթոն գյուղում։

Ինչպես իրականացնել․ որքան էլ տարօրինակ հնչի՝ ամենամատչելի շրջանը Նոր Զելանդիա մեկնելու համար Ամանորն է։ Որպեսզի  2016 թվականը նշեք Հոբբիթոնում, պետք է վճարեք շուրջ  80 հազար դոլար ավիատոմսի համար գյուղին ամենամոտը՝ երկրի հյուսիսում գտնվող Համիլտոն քաղաքի միջազգային օդանավակայան հասնելու համար։ Ճանապարհը կտևի 34-36 ժամ՝ երկու ընդմիջումով։

«Սեքսը մեծ քաղաքում» —Նյու Յորք, ԱՄՆ

Հայտնի հեռուստասերիալը առաջին անգամ հեռուստաէկրաններ բարձրացավ 1998 թվականին, բայց, դատելով հեռուստատեսությամբ դրա կրկնությունների քանակից, դեռևս շարունակում է ճանաչում վայելել։ Աղջիկների մեկ սերունդ չէ, որ մեծացել է Քերրի և նրա երեք ընկերուհիների արկածներով։ Չամուսնացած, թեթևամիտ, մշտապես սեր ու արկածներ փնտրող Նյու Յորքի բնակչուհիների աշխարհը այնքան է գրավել կանանց, որ արդյունքում ճանապարհորդությունը Մանհեթեն՝ Քերրի Բրեդշոուի և նրա ընկերուհիների  «մարտական փառքի» վայրերով, զբաղեցնում է երազանքի ճանապարհորդությունների վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Ինչպես իրականացնել․ դեպի Նյու Յորք ավիատոմսի հետ ամեն ինչ պարզ է։ Ապրել, իհարկե, պետք է Մանհեթենում՝ գլխավոր հերոսուհու սիրելի թաղամասում՝ Քերրիի շագանակագույն տնակին հնարավորինս մոտ։ Մտնել այնտեղ չի կարելի, բայց աստիճաններին լուսանկարվել՝ որքան ցանկանաք։ Համացանցում հեշտությամբ կարող եք գտնել Քերրի Բրեդշոուի Նյու Յորքի ուղեցույց, որտեղ նշված են  հերոսուհու ու նրա ընկերուհիների սիրելի վայրերը։

«Գահերի խաղը» —Հյուսիսային Իռլանդիա, Իսլանդիա, Մալթա

«Գահերի խաղի» երկրպագուների համայնքը հսկայական է, և շատերը ակտիվորեն հետաքրքրվում են նկարահանման վայրերով ճանապարհորդություններով։ Մասնավորապես, զբոսաշրջիկների հետաքրքրության աճը դեպի Հյուսիսային Իռլանդիա, Իսլանդիա և Մալթա թրեվել փորձագետները կապում են նրա հետ, որ հենց այնտեղ են նկարահանում միջնադարյան Եվրոպան հիշեցնող հորինված աշխարհի մասին սերիալը։

Հեռուստասերիալի երկրպագուները բոլորից շատ ցանկանում են հայտնվել Քոզուեյ-քոսթում՝ Իռլանդիայի արևմուտքում գտնվող ափ։ Գեղատեսիլ, բացիկի նկարներ հիշեցնող բնությամբ այս վայրն առաջարկում է զբոսաշրջիկներին բազմազան հետիոտնային երթուղիներ․ ծանոթություն Դանլուս ամրոցի ավերակների հետ, պարանից կամուրջ Կարրիկ-է-Ռիդ անդունդի վրա և այլն։

Ինչպես իրականացնել․ հույս չունենաք այնտեղ հինգաստղանի հյուրանոց գտնել այդ բառի դասական իմաստով։ Տեղական հյուրանոցները վիլլաներ և քոթեջներ են։ Լավագույններից մեկը, համաձայն այնտեղ հյուրընկալվածների կարծիքի,  Causeway Lodge-ն է։

«Տղայական երկույթ Վեգասում» —Լաս Վեգաս, ԱՄՆ

Տղամարդկանց երազանքն է հանգիստ հավատարիմ ընկերների շրջապատում աշխարհի ամենաուրախ քաղաքներից մեկում, որը, սյուժեի համաձայն, մղձավանջի է վերածվում ֆիլմի չորս հերոսների համար։ Բայց նրանց շատ ծիծաղելի արկածների վայրերը հիշվել են բազմաթիվ կինոդիտողների շրջանում։ Իհարկե, շատերը կցանկանային դա կրկնել (իհարկե, չհաշված ֆիլմում առկա մի քանի տհաճ պահերը, ինչպիսիք են, օրինակ, ատամ հանելը կամ վագրի ներկայությունը լոգասենյակում)։

Ինչպես իրականացնել․ հյուրանոցը, որտեղ  կանգ էին առել Ֆիլը, Ստյուն, Ալանը և Դագը  Caesar`s Palace-ն է։ Մնացածը, այդ թվում՝ Մայք Թայսոնի և նարկոդիլերի  հետ անձնական հանդիպումը, կախված է ձեզնից։

«Հարրի Փոթեր» —Նորտումբերլենդ և Լոնդոն

Փոթերյան ֆիլմաշարում պատանի հրաշագործ Հարրին և նրա ընկերները շրջում են Լոնդոնում և Հոգվարթսում։ Ֆիլմաշարի երկրպագուները ցանկանում են տեսնել ինչպես Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Քինգս-Քրոսս կայարանի համար 9 ¾ հարթակը, այնպես էլ՝ առեղծվածներով լի ամրոցը։

Ինչպես իրականացնել․  դատելով ֆիլմի կադրերից՝   9 ¾ հարթակը գտնվում է 4 և 5 համարների միջև գտնվող սովորական «մագլների» միջև, ոչ թե 9-ի և 10-ի։ Բայց, իրականում, դա կարևոր չէ, քանի որ Քինգս-քրոսսում արդեն վաղուց բացվել է իսկական ատրակցիոն տղայի երկրպագուների համար, որտեղ ստեղծված է ֆիլմին հատուկ միջավայր։

© 

Հովգարթյան որոշ տպավորիչ տեսարաններ նկարահանվել են Անգլիայի հյուսիսում գտնվող Ալնիկ ամրոցում՝ Նորտումբերլենդի դուքսի նստավայրում։ Այնտեղ կարելի է հայտնվել մարտի  31-ից հոկտեմբերի 29-ին ժամը  10-ից  18-ին որոշակի գումարի դիմաց։

Բայց ավելի շատ կոլորիտ առկա է Հարրի Փոթերի թանգարանում լոնդոնյան Ուոտֆորդ արվարձանում։ Այն բացվել է տաղավարների տեղում, որոնցում Warner Brothers-ը հիմնականում նկարահանել է ֆիլմը։

«Լողափ»—Փխի Փխի Լեյ կղզի, Թայլանդ

Ով չի հիշում Թայլանդում հանգստի աննախադեպ աճը 2000  թվականին Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ  «Լողափ» ֆիլմի թողարկումից հետո։ Պարզվում է, որ այսօր էլ շատերը երազում են մեկնել Փխի Փխի Լեյ կղզու Մայյա Բեյ ծովածոց։ Իհարկե, այնտեղ հիմա շատ զբոսաշրջիկներ եղած կլինեն, բայց դրանից այդ վայրի գեղեցկությունը պակասած չի լինի։ 

Ինչպես իրականացնել․Պխուկետ և Կրաբի կղզիներ կարելի է հասնել նավակով կամ նավով  (Փխի Փխին անմարդաբնակ է)։ Փորձառու ճանապարհորդները խորհուրդ են տալիս նավակ․ նավը շատ մեծ է ծովածոցին մոտենալու համար, և ստիպված կլինեք խարիսխ գցել ափից կես կիլոմետր հեռավորության վրա։

«Ինդիանա Ջոնս» —Հորդանան

Արկածներ որոնող Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմը որտեղ ասես, որ չի նկարահանվել։ Բայց ամենից շատ հանդիսատեսին գրավել են կադրերը Պետրայից։ «Ինդիանա Ջոնս և վերջին խաչակրած արշավանք» ֆիլմը նկարահանվել է այնտեղ, քանի որ հենց Պետրայում գտնվեց հարմար շինություն, որը ֆիլմում պատկերում էր Գրաալ տաճարը։

Ինչպես իրականացնել․ Պետրան հնագույն քաղաք է, որը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան  900 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է Ակուբա օդանավակայանի մոտ։

«Մթնշաղ» —Օրեգոն, ԱՄՆ

«Մթնշաղ» եռաֆիլմի առաջին մասը էկրաններ է բարձրացել  2008 թվականին, և այդ ժամանակից ի վեր կիրքը վամպիրների հանդեպ չի մարում։ Նկարահանումների մեծ մասն անցել է Պորտլենդ քաղաքի շրջակայքում, ինչպես նաև՝ Սենտ Հելենս քաղաքում։  Դպրոցը, որտեղ ֆիլմում սովորում են գլխավոր հերոսները, իրականում գոյություն ունի․ դա Վաշինգտոն նահանգի  Kalama High School-ն է։ Երրորդ «Մթնշաղ․ արևածագ» մասի նկարահանումները իրականացվել են կանադական Վանկուվերում։

Ինչպես իրականացնել․ բնության տեսարանների աշխարհագրությունն այնքան ընդարձակ է, որ ավելի լավ է կենտրոնանլ մի բանի վրա։

«Դամբարաններ թալանողը» —Կամբոջա

Անջելինա Ջոլիի կատարմամբ սեքսուալ Լարայի զարմանալի արկածները շատերին այնպես են տպավորվել, որ նրանց ձգում են դեպի Կամբոջան, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները և ֆիլմի նկարահանումները։ Նկարահանել են Անգկորում՝ քմերների կայսրության հնագույն մայրաքաղաքում։

Ինչպես իրականացնել․ Անգկորի ավերակները զբաղեցնում են 200 քառակուսի կիլոմետր տարածք․ դա բնականաբար արագ էքսկուրսիայի վայր չէ։ Անգկորը գտնվում է Կամբոջայի Սիեմ Ռիփ նահանգի համանուն մայրաքաղաքից հինգու կես կիլոմետր դեպի հյուսիս։

«Մոխրագույնի 50 երանգ» —Վանկուվեր, Կանադա

Ամենաշատ քննարկվող և 2015  թվականի ամենաէրոտիկ ֆիլմը նկարահանվել է Վանկուվերում։

Ֆիլմի հաջողությունից հետո քաղաքում հայտնվել են միանգամից մի քանի վայր Անաստեյշի և նրա սիրելի սադիստի՝ Քրիստիան Գրեյի երկրպագուների համար (դրանք համացանցում գտնելը շատ հեշտ է)։

You might also like