Երևան-Հուրգադա առաջին կանոնավոր ուղիղ թռիչքը

2017թ․ հունիսի 20-ի վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել եգիպտական «Air Cairo» ավիաընկերության՝ Հուրգադա-Երևան ուղղությամբ առաջին կանոնավոր չվերթ իրականացրած օդանավը:

Hurghada Egypt | Հուրգադա, ԵգիպտոսԻնչպես հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, Հուրգադայից Երևան չվերթով ժամանած առաջին ուղևորների շարքում են եղել Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

««Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթները կխթանեն ուղևորահոսքի աճը, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում:

Քաղավիացիայում հիշեցրել են, որ եգիպտական «Էյր Կաիրո» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան-Հուրգադա և Շարմ էլ Շեյխ-Երևան-Շարմ էլ Շեյխ երթուղիներով:

Yerevan Hurgada aviatomserԴեպի Եգիպտոս թռիչքների օրերը

Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ Շեյխ-Երևան-Շարմ էլ Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթիԱղբյուրը՝ Banks.am

Հիշեցնենք նաև, որ Հուրգադա և Շարմ էլ Շեյխ ավիատոմսերի գները կարող եք ստուգել, ինչպես նաև տոմսեր ամրագրել www.aviatomser.com կայքում։

Հ1-ի պատրաստած տեսանյութը

Ծանոթագրություն

Yerevan-Hurghada direct regular flightsՀուրգադա – քաղաք Եգիպտոսում՝ Կարմիր ծովի արևմտյան ափին։ Կարմիր ծովի ափին գտնվող երրորդ խոշոր բնակավայր՝ Սուեզից և Իսմայիլիայից հետո։ Քաղաքի անվանումը արտասանվում է Էլ-Ղուրդուղա։ Տեղակայված է 500 կմ Կահիրեից դեպի հարավ-արևելք։ Այն Եգիպտոսի Հանրապետության 27 մուհաֆազաներից մեկի վարչական կենտրոնն է։ Քաղաքի բնակչությունը կազմում է 86 791 մարդ (2006 թվականի տվյալներով)։ Ըստ wikipedia-ի

You might also like