Ռումինական TAROM ավիաընկերությունը Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթներ կիրականացնի

Ռումինական TAROM ավիաընկերությունը մտադիր է ուղիղ թռիչքներ իրականացնել Բուխարեստից Երևան, Թբիլիսի և Օդեսա

Ռումինիայի ազգային ավիափոխադրող «TAROM» ավիաընկերությունը 2018 թվականին մտադիր է երկրի մայրաքաղաք Բուխարեստից ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Երևան, Թբիլիսի և Օդեսա քաղաքներ: Այս մասին գրում է Routes Online կայքը:

Նշվում է, որ ընկերությունն իր մտադրության մասին հայտարարել է մայիսին: Այն SkyTeam միջազգային դաշինքի անդամ է: Բուխարեստ-Երևան-Բուխարեստ թռիչքները, ըստ հրապարակման, նախատեսվում է իրականացնել A318 ինքնաթիռներով։ Թռիչքի IATA կոդը կլինի RO109/110

1996 թվականի մարտի 25-ին Երևանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին, այս մասին գրում է PanArmenian.net-ը

You might also like