ԱՄՆ. Ամենակոպիտ աշխատակազմը American Airlines-ինն է

Սքայսկանները հարցում է անցկացրել 1000  ճանապարհորդների շրջանում, որպեսզի պարզի, թե ԱՄՆ-ի որ ավիաընկերությունները ունեն ավելի կապիտ աշխատակազմ: Առաջին տեղում հայտնվել է American Airlines ավիաընկերությունը՝ հավաքելով 25% ձայն, նրան հաջորդում է United Airlines-ը՝ 21% ձայն, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է  Delta Air-ը՝ 18% ձայնով:

American-Airways

Ամենաքիչ ձայները՝ ընդամենը 2% , հավաքել են  -ն, Alaska-ն, Frontier-ը և  JetBlue-ն: Իհարկե, սա չի նշանակում, թե ավիաընկերության բոլոր աշխատակիցները կոպիտ են: Բացի այդ, հարցումը անցկացվել է շատ փոքր լսարանի շրջանակներում, և դժվար է երաշխավորել նրա անկողմնակալությունն ու ճշգրտությունը, բայց այնուամենայնիվ, եթե 250  ուղևոր նշում է այն մասին, որ ավիաընկերության աշխատակազմը կոպիտ է, նշանակում է ավիափոխադրողը պետք է մտածի իր ընկերության իմիջի մասին:

Virgin America

You might also like