ԱՄՆ. Հեծանիվով՝ Ֆլորիդայի վրայով

Ֆլորիդայի էկոլոգիական այգին ներկայացրել է նոր անսովոր զվարճանք հյուրերի համար: Բացի սովորական զբոսանքից կամ ձիավարությունից՝ այստեղ կարելի է նաև հեծանիվ վարել, բայց ոչ թե գետնին, այլ՝ օդում: Կուսական անտառով  զբոսանքը ամենահաճելի զբաղմունքը չէ:

Նոր զվարճանքը՝ Cypress Canopy Cycle-ը, ճոպանուղու և հեծանվաուղու խառնուրդ է և Florida Ecosafari  այգում նոր հնարավորություններ է բացում բնության սիրահարների համար: Հարմար տեղավորվելով աթոռին և  պտտելով ոտնակները՝ կարելի է ուսումնասիրել անտառային կյանքը շուրջ  7  մետր բարձրությունից և անսովոր տեսանկյունից:

Ժամանցը հասանելի է բոլորին, ովքեր 10  տարեկանից բարձր են  և կշռում են  110  կգ-ից ոչ ավել:

You might also like