Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում Մեքսիկայում հրաժարվել գազավորված ըմպելիքներից

Մեքսիկա մեկնած շատ զբոսաշրջիկների նախապես զգուշացնում են չօգտագործել այնտեղ անորակ ալկոհոլային խմիչքներ։ Սակայն, այժմ երկրում նոր սպառնալիք է հայտնվել․ հայտնի 7UP գազավորված ըմպելիքը ևս կարող է սպառնալ կյանքին և առողջությանը։

Մեքսիկական Մեխիկալի համայնքում գրանցվել է թունավորման մի քանի դեպք․ 7UP ըմպելուց հետո  6 զբոսաշրջիկ հոսպիտալացվել է, իսկ մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։ Այդ դժբախտ պատահարների պատճառը եղել է ըմպելիքում առկա մետամֆետամինի առկայությունը։

Երկրի իշխանությունները հաստատել են  7UP-ի օգտագործման վտանգը։ Չնայած Կալիֆորնիա նահանգի հետ երկրի հարևանությանը՝ սպառնալիքը ԱՄՆ-ի վրա չի տարածվում։

You might also like