Զբոսաշրջիկներին առաջարկում են բնակվել Ֆրենսիս և Զելդա Ֆիցջերալդների բնակարանում

Հենց այս տանն են ամուսինները ստեղծագործել։

Լավ նորություն դասական գրականության բոլոր սիրահարների համար․ այսուհետ բոլոր ցանկացողները կարող են գիշեր անցկացնել Զելդա և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդների նախկին տանը, որը գտնվում է ամերիկյան Ալաբամա նահանգում։

Հայտնի զույգը միշտ գրավել է հանրության ուշադրությունը ինչպես կյանքի օրոք, այնպես էլ՝ մահվանից հետո։ Հենց այս տանը, որը հետագայում վերածվել է թանգարանի, ամուսինները ստեղծել են իրենց անմահ  «Փրկիր ինձ, վալս» և «Գիշերն անույշ է» ստեղծագործությունների  մի մասը, որոնք բացահայտում են երկու այսքան յուրօրինակ անհատականությունների կյանքի և հարաբերությունների կուլիսները։

Մի ամբողջ տարի թանգարանի աշխատակիցները  պատրաստել են երկու սենյականոց ապարտամենտ Ֆիցջերալդների նախկին սեփականության տարածքում։ Այժմ բոլոր ցանկացողները կարող են ամրագրել այդ բնակարանը ինչպես թանգարանի պաշտոնական կայքում, այնպես էլ՝ Airbnb օնլայն հարթակում։

Տանը բնակվելու միջին արժեքը կազմում է մեկ գիշերվա համար  $150 դոլար։

You might also like