Խորհուրդներ Skyscanner-ից նրանց, ովքեր ցանկանում են ճանապարհորդել թեթև ձեռքի ուղեբեռով

Ճանապարհորդները, ովքեր ցանկանում են խուսափել ուղեբեռի կորուստից կամ դրա սպասման երկար հերթերից, տեղափոխում են իրենց բոլոր անձնական իրերը ձեռքի ուղեբեռով։ Հենց նման ճանապարհորդների համար Skyscanner պորտալի խմբագիրները կազմել են  10 օգտակար խորհուրդների ցանկ։ Tips on Skyscanner for those who want to travel light with hand luggage1. Ծանոթացեք ձեռքի ուղեբեռի թույլատրելի չափսերին և քաշին։
2. Գնեք կատարյալ ճամպրուկ, որը կհամապատասխանի ավիաընկերությունների մեծ մասի սահմանափակումներին և հարմար կլինի տեղափոխելիս։
3. Մի ծանրաբեռնեք ձեր ուղեբեռը հարդարման պարագաներով․ հյուրանոցում և նույնիսկ օտար քաղաքում դուք կգտնեք բոլոր անհրաժեշտ պարագաները, իսկ ճամպրուկում առավելագույնը  100 մլ տարողությամբ բոլոր հեղուկներն ու քսուկները պետք է փաթեթավորված լինեն  1 լ ծավալով փաթեթների մեջ։
4. Գրքերն ու տպագիր պարբերականները զբաղեցնում են մեծ տեղ և քաշ։
5. Օգտագործեք ցանկացած ազատ տարածք, օրինակ՝ կոշիկի ներսը։
6. Որպեսզի խուսափեք կեղտաբծերից, բաց գույնի հագուստը շրջեք հակառակ կողմով և ծալեք, իսկ կոշիկները տեղադրեք լոգանքի համար նախատեսված մեկանգամյա օգտագորման գլխարկների մեջ։
7. Պտտեք հագուստը և օգտագործեք փաթեթավորման վաակումային պարկեր։
8. Նախապես տեղեկացեք, թե ինչն է արգելված տեղափոխել ձեռքի ուղեբեռում։
9. Մանրամասն պլանավորեք ձեր հանգստի ամեն մի օրը և վերցրեք ձեզ հետ միայն խիստ անհրաժեշտ իրեր։
10. Չմոռանաք գրպանների մասին, որտեղ կարող եք պահել թանկարժեք իրեր։

You might also like