Խորհուրդներ զբոսաշրջիկներին, ովքեր պլանավորում են լողափնյա հանգիստ փոքրիկ երեխայի հետ

Երեխաների հետ ցանկացած ճանապարհորդությունը կարող է սթրեսի վերածվել ծնողների համար։ Travel+Leisure-ի խմբագիր Ժաքլին Գիֆֆորդը որոշել է պատմել ընթերցողներին իր փոքրիկի՝ Բոբիի հետ լողափնյա հանգստի սեփական փորձի մասին և կիսվել նրանց հետ գաղտնիքներով, որոնք կօգնեն թեթևացնել ծնողների կյանքը։
Ստորև ներկայացված են մի քանի խորհուրդ մայրիկ և փորձառու ճանապարհորդ Ժաքլինից։

Երեխաները լողափում

1. Մի վերցրեք ձեզ հետ նոութբուք, գրքեր և մոռացեք լռության մեջ աշխատելու ցանկացած հնարավորության մասին։
2. Մանր ավազով ու ծովից մեծ հեռավորությայն վրա գտնվող լողափն ավելի լավ տարբերակ է, քան՝ լողավազանը։
3. Շոգին երկար ժամանակ դրսում գտնվելը շատ է հոգնեցնում փոքրիկներին։
4. Փորձեք շատ չհեռանալ ձեր հյուրանոցային համարից, քանի որ ձեզ մշտապես անհրաժեշտ են հագուստ, քսուկ, տակդիր և այլ պարագաներ, որոնք չեք կարող մշտապես ձեզ մոտ ունենալ։
5. Հաճախակի խոնավեցրեք փոքրիկի մաշկը և նրան ջուր տվեք։
6. Լողափում հանգստանալու դեպքում պետք է ավելի հաճախակի փոխել տակդիրները։
7. Ճաշի և ընթրիքի ժամը մի փոքր առաջ տարեք, որպեսզի խուսափեք զբոսաշրջիկների մեծ հոսքից և չշտապեք երեխայի ռեժիմը չխախտելու համար։
8. Մի հրաժարվեք տեղի դայակների ծառայությունից, թեկուզ՝ մեկ երեկո։

You might also like