Դուբլինի հյուրանոցը իրեն էներգիայով կապահովի ստորգետնյա գետի հաշվին

Նորաբաց հյուրանոցը միակն է Եվրոպայում, որ էներգիա է ստանում ՝ առանց ածխածնային արտանետումների։

Դուբլինի Iveagh Garden Hotel հյուրանոցը կօգտագործի ստորգետնյա գետը, որը հոսում է երկրի մակերևույթից  50 մետր խորությամբ, իրեն էներգիայով ապահովելու համար։ Այդպիսով, այդ հյուրանոցը առաջինն է Եվրոպայում, որը ընտրել է էներգիայի սպառման ցածր համակարգ՝ առանց մթնոլորտում ածխածնային հետքի։

Iveagh Garden Hotel, Դուբլին, Իռլանդիա

Նոր չորսաաստղանի հյուրանոցը գտնվում է Հարկորտ շրջանում, որը իռլանդական մայրաքաղաքի ամենահայտնի թաղամասերից մեկն է։ Նրա սեփականատերերը տուրբիններ են տեղադրել ստորգետնյա Սուոն գետում՝ էներգիա ստանալով լուսավորության, ջեռուցման և օդորակման համար։

Iveagh Garden Hotel, Դուբլին, Իռլանդիա

Երկու պատմական շենք զբաղեցնող հյուրանոցը բացվել է 2018  թվականի փետրվարի 16-ին։ Այն ունի  152 համար, որտեղից բացվում են տեսարան դեպի քաղաքի պատմական կենտրոնը, ռեստորան և բար՝ ձևավորած շքեղ, հնաոճ ոճով։

You might also like