Իսպանիայի լողափերը ստացել են ամենաշատ «երկնագույն դրոշակները»

Վալենսիայում գտնվում են երկրի  132 լավագույն լողափերը, Գալիսիայում՝ 109-ը, Կատալոնիայում՝ 101-ը, Անդալուսիայում՝ 97-ը։ 

«Երկնագույն դրոշակը» միջազգային մրցանակ է, որը 1987 թվականից տրվում է լողափերին և նավահանգիստներին, որոնց ջրերը համապատասխանում են որակի բարձր չափանիշներին և անվտանգ են լողի համար։  2018 թվականին այդ էկոլոգիական նշանով պարգևատրված ամենաշատ լողափերով երկիր է ճանաչվել Իսպանիան։

Մրցանակին արժանացել են 590 իսպանական լողափեր, որը  11 կետով գերազանցում է երկրի անցյալ տարվա ցուցանիշը։ Վարկանիշային աղյուսակում Իսպանիային հաջորդում են Հունաստանը, Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան։

You might also like